Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ գիրության պատճառը հորմոններն են

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ գիրության պատճառը հորմոններն են

406
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրն այս անգամ էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանն է։ Նրա հետ քննարկել ենք գիրությանն առնչվող միֆերից մեկը։

Միֆ – Տարածված կարծիքի համաձայն՝ գիրության կամ ճարպակալման մեղավորը միայն հորմոններն են։

Իրականություն — Որքան էլ ճիշտ է այն փաստը, որ հորմոնալ կարգավորումը ապահովում է օրգանիզմի բոլոր օրգանների աշխատանքը, սակայն դա ոչ միշտ է այդպես։ Օրինակ գիրանալու դեպքում կան շատ այլ մեխանիզմներ, քան հորմոնալ դիսբալասը կամ շեղումները։ Գիրանալու ամենատարածված պատճառները դրանք ալիմենտար պատճառներն են, այսինքն՝ սխալ սննդակարգը, բարձր կալորիական սնունդը, ֆիզիկական ակտիվության պակասը կամ նստակյաց կյանքը։ Այսինքն, եթե մեկ բառով ասելու լինենք, ապա ոչ առողջ ապրելակերպը։ Շարունակական բնույթ կրող անառողջ սովորությունները, կարող են բերել հորմոնալ խախտումների, որոնք էլ կարող են հանգեցնել բարդությունների, ինչպիսիք են ճարպակալումը, զարկերակային գերճնշումը, անպտղությունը, դեպրեսիաները, անքնությունը և այլն։ Սակայն ևս մեկ անգամ շեշտենք, որ դրանց առաջացման նախնական պատճառը ոչ թե հորմոնալ շեղումներն են, այլ՝ սխալ ապրելակերպը, որն էլ իր հերթին կարող է բերել հորմոնալ շեղումների։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ