Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 535 միլիոնը

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 535 միլիոնը

237
0

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունիսի 13-ի առավոտվա դրությամբ կազմել Է 535 միլիոն 259 հազար 297: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 309 հազար 431 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան:Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 85 միլիոն 515 հազար 795 եւ 1 մլն 11հազար 275, Հնդկաստանում՝ 43 միլիոն 230 հազար 101 եւ 524 հազար771, Բրազիլիայում՝ 31 միլիոն 456 հազար 865 եւ 668 հազար 110, Ֆրանսիայում հունիսի 12-ի դրությամբ՝ 29 միլիոն 946 հազար 603 եւ 149 հազար 749՝ , Գերմանիայում՝ 26 միլիոն 809 հազար 245 եւ 139 հազար 807, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 571 հազար 882 եւ 179 հազար 884:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունիսի 13-ի առավոտվա դրությամբ կազմել Է 812,3:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3094, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3101, Ֆրանսիայում՝ 2269, Գերմանիայում՝ 1663, Մեծ Բրիտանիայում 261 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ