Գլխավոր էջ Նորություններ Հաշմանդամություն ունեցող աշակերտներին կկերակրեն անվճար

Հաշմանդամություն ունեցող աշակերտներին կկերակրեն անվճար

163
0

Ռուսաստանում հանրակարթական հաստատությունները պարտավոր են հաշմանդամություն ունեցող երեխաներին ապահովել օրը երկու անգամ անվճար սնունդով։ Օրինագիծն արդեն Պետդուման ընդունել է առաջին ընթերցմամբ։

«Պառլամենտսկայա գազետա»-ի փոխանցմամբ,  ֆինանսավորումը կիրականացվի դաշնային, տեղական բյուջեից, ինչպես նաև օրենքով նախատեսված ֆինանսական այլ աղբյուրներից։ Եթե երեխան կրթությունը ստանում է տնային պայմաններում, ապա ծնողները կարող են փոխհատուցում ստանալ երկանգամյա սննդի համար։

Օրինագծով առաջարկվում է հստակեցնել սննդի կազմակերպման կարգը, ինչպես նաև շրջանային մակարդակում ապահովել պարտադիր նորմատիվ կանոնակարգումը։

Իրավական ակտի համահեղինակ, Պետդումայի սահմանադրական օրենսդրություն ու պետականաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Իրինա Ռուկավիշնիկովան ասել է, որ առաջարկվող նախաձեռնությունը ենթադրում է ճկուն մոտեցում՝ երեխային կարող է տրամադրվել հենց սնունդը, կամ էլ դրա չափով գումարը։

Ընտրությունն այս դեպքում մնալու է տարածաշրջանին։

Ի դեպ, ռուսական դպրոցների կեսից էլ քիչն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող երեխաներին։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ