Գլխավոր էջ Գլխավոր Լրացուցիչ 150 մլն դրամ՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման համար

Լրացուցիչ 150 մլն դրամ՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման համար

211
0

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ՀՀ 2022 թ. պետական բյուջեից կհատկացվեն միջոցներ՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերը մասնակի փոխհատուցելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի ֆինանսավորման համար բյուջեից հատկացնել ևս շուրջ 150 մլն դրամ: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման համար նախատեսված է 12,400.0 հազ. դրամ՝ 8 շահառուի կատարած ծախսերը մասնակի փոխհատուցելու համար, ինչը, սակայն բավարար չէ, հաշվի առնելով, որ միջոցառման շրջանակում փոխհատուցում ստանալու համար շահառու ծնողների թիվը շարունակում է ավելանալ: 2021 թ. դեկտեմբերի 1-ի հետո ստացվել է ավելի քան 200 դիմում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ