Գլխավոր էջ Գլխավոր Աֆրիկյան 5 երկրներում տարեսկզբից 70 մարդ է մահացել կապիկի ծաղիկից

Աֆրիկյան 5 երկրներում տարեսկզբից 70 մարդ է մահացել կապիկի ծաղիկից

165
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը նշել է, որ տարեսկզբից Աֆրիկայում կապիկի ծաղիկից մոտ 70 մարդ է մահացել: Հաղորդում է «РИА Новости»-ին։

Այս տարվա սկզբից Աֆրիկայի հինգ երկրներում կապիկի ծաղիկ վիրուսից մահացել է մոտ 70 մարդ, իսկ ոչ էնդեմիկ երկրներում, որտեղ վարակի բռնկում է տեղի ունեցել մահվան դեպքեր չեն գրանցվել։

«Մայիսից վիրուսը տարածվել է մի քանի երկրներում, որտեղ վարակից մահվան դեպքերի մասին հաղորդումներ դեռ չկան։ ԱՀԿ-ն արդեն 50 տարի ուսումնասիրում, հետևում է  հիվանդությունների տարածմանը աֆրիկյան երկրներում, կապիկի ծաղիկ կոչվող հիվանդությունից ամեն տարի մահվան դեպքեր լինում են»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Ռոզամունդ Լյուիսը։

ԱՀԿ վերջին տվյալներով աշխարհի 30 երկրներում գրանցվել է մարդկանց շրջանում կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 550 դեպք։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ հիվանդություն է, որը փոխանցվում է նաև մարդուց մարդ։ Կապիկի ծաղիկի ախտանշաններ են ջերմությունը, գլխացավը, մկանային, մեջքի ցավերը, այտուցված ավշային հանգույցները, դողը, հյուծվածությունը։ Ցանն առաջանում է դեմքին, այնուհետ տարածվում մարմնով, հետո ցանը վերափոխվում է քոսի։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ