Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է շաքարախտն ազդում ատամների առողջության վրա

Ինչպե՞ս է շաքարախտն ազդում ատամների առողջության վրա

161
0

1-ին եւ 2-րդ տիպի շաքարախտով մարդիկ հակված են կարիեսի, եւ Ռութգերսի նոր հետազոտությունը կարող է բացատրել դրա պատճառները. Էմալի եւ դենտինի՝ էմալի տակ գտնվող կարծր նյութի, որն ատամներին կառուցվածք է հաղորդողում, ամրության կրճատում:

 

Հետազոտողները 35 մկների մոտ 1-ին տիպի շաքարախտ են առաջացրել եւ 28 շաբաթվա ընթացքում օգտագործել են Վիկերսի միկրոկարծրաչափը՝ դրանց ատամները 35 առողջ մկների ատամների հետ համեմատելու համար: Թեեւ երկու խմբերն էլ սկզբում համեմատելի ատամներ ունեին, սակայն 12 շաբաթ անց դիաբետիկ մկների էմալը զգալիորեն ավելի փափուկ էր, եւ այդ խզումը հետազոտության ընթացքում շարունակել է մեծանալ: Դենտինի միկրոկարծրության մեջ զգալի տարբերություններ են սկսել ի հայտ գալ 28-րդ շաբաթում։

 

Archives of Oral Biology ամսագրում հրապարակված հետազոտությունը Ռութգերսի ստոմատոլոգիական բժշկության դպրոցի հետազոտողների տարիների հետազոտությունների արդյունք է, որոնց նպատակն էր պարզել, թե ինչպես է շաքարախտն ազդում ատամների առողջության վրա, եւ բուժում մշակել` դրա բացասական հետեւանքներին հակազդելու համար:

 

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ երկու տեսակի շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ զգալիորեն ավելացել է բերանի խոռոչի հիվանդությունների մեծ մասը՝ ինչպես ատամների, այնպես էլ դրանք շրջապատող փափուկ հյուսվածքների: Նոր հետազոտության ընթացքում գիտնականները նաեւ ցույց են տվել, որ շաքարախտը կարող է խանգարել ատամներին հանքանյութեր ավելացնելու շարունակական գործընթացին, քանի որ սովորական օգտագործման արդյունքում  դրանք մաշվում են:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ