Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս խուսափել անքնությունից եւ լավ ինքնազգացողություն ունենալ առավոտյան

Ինչպե՞ս խուսափել անքնությունից եւ լավ ինքնազգացողություն ունենալ առավոտյան

943
0

Ֆիզիոլոգ Վասիլի Օրլովը SOLENKA.INFO պարբերականին տված հարցազրույցում նշել է, թե ինչպես կարելի է խուսափել անքնությունից եւ առավոտյան թարմ լինել: Մասնագետն ընդգծել է, որ որակյալ եւ լիարժեք քունը շատ կարեւոր է մեր առողջության համար: Բանն այն է, որ գիշերվա հանգստի ժամանակ մեր օրգանիզմը վերականգնվում է երկար աշխատանքային օրվանից հետո:

Մասնագետի խոսքով՝ առավոտյան եւ օրվա ընթացքում ինքնազգացողությամբ կարելի է հասկանալ, թե որքան լավ է մարդ հանգստացել գիշերը: Նա նշել է, որ որակյալ քնի որոշման գործոններից մեկը օրգանիզմում մելատոնին հորմոնի բավարար քանակությունն է, որն արտադրվում է միայն մթության մեջ: Այդ հորմոնի դեֆիցիտը մեծացնում է ինֆեկցիոն հիվանդությունների, սիրտ-անոթային խանգարումների եւ այլ առողջական խնդիրների զարգացման հավանականությունը: Մելատոնինը հզոր հակաօքսիդանտ է, որն օրգանիզմը պաշտպանում է կործանումներից, որը կարող է առաջանալ ազատ ռադիկալների պատճառով:

Մասնագետը մի քանի խորհուրդ է տվել, որոնց հետեւելով կարել է ձերբազատվել անքնությունից եւ լավ ինքնազգացողություն ունենալ առավոտյան արթնանալուց հետո.

Փորձեք պառկել քնելու միեւնույն ժամին: Ավելի լավ կլինի, եթե դա տեղի ունենա 22:00-23:00-ն:   Քնից առաջ սենյակում անջատեք ամեն տեսակի լուսավորությունը:   Քնելուց առաջ առնվազն մեկ ժամ հրաժարվեք հեռուստացույց, հեռախոսին կամ համակարգչին նայելուց:   Հետեւեք օդի ջերմաստիճանին տարածքում. այն պետք է փոքր-ինչ զով լինի, ինչը կնպաստի մելատոնինի արտադրմանը:  Նվազեցրեք սթրեսի մակարդակը, մի չարաշահեք կոֆեինը եւ ալկոհոլային խմիչքները:  Օրվա ընթացքում հաճախ եղեք մաքուր օդին եւ մի մոռացեք արեւային լոգանքների մասին:  Ֆտորազտված ջուր ըմպեք, քանի որ ֆտորը խախտում է էպիֆիզի աշխատանքը:  Քնից առաջ գլիցին ընդունեք, որը բարենպաստ ազդեցություն է ունենում    սերոտոնինի արտադրման համար:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ