Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Այսօր դուրս կգրվի 9-րդ առողջացած հիվանդը

Այսօր դուրս կգրվի 9-րդ առողջացած հիվանդը

1118
0

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ՝ այսօր` մարտի 24-ին, կլինիկան կլքի 9-րդ առողջացած պացիենտը:

Ստացիոնարում այս պահի դրությամբ գտնվում է 32 պացիենտ, որոնցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Նոր կորոնավիրուսով վարակման 66 հաստատված դեպքերից Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում է գտնվում 40 հիվանդ, իսկ մնացած 26-ը բուժվում են երկրի մասշտաբով 5 կլինիկաներում:

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարկվածների թիվն ավելացավ ևս 5-ով` հասնելով 66-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ