Գլխավոր էջ Նորություններ Կիպրոս կարելի է գնալ առանց պատվաստման վկայականի և ՊՇՌ թեստի

Կիպրոս կարելի է գնալ առանց պատվաստման վկայականի և ՊՇՌ թեստի

270
0

Հունիսի 1-ից զբոսաշրջիկները կկարողանան այցելել Կիպրոս՝ առանց պատվաստումների վկայականների և ՊՇՌ թեստերի: Ինչպես ուրբաթ օրը հաղորդել է Cyprus Mail թերթը, որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից:

 

Նշվում է, որ հունիսի 1-ից բոլոր ճանապարհորդներից, անկախ իրենց ծագման երկրից, այլևս չի պահանջվի պատվաստումների վավեր վկայական, հիվանդության վկայագիր, ՊՇՌ թեստի արդյունքներ կամ արագ հակագենային թեստի պատասխան ներկայացնել: Սահմանափակումները հանվում են ինչպես երկրի օդանավակայաններում, այնպես էլ նավահանգիստներում։

 

Նման որոշման կայացման պատճառը համաճարակային իրավիճակի բարելավումն է։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ