Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ է դժվար քնել «դատարկ ստամոքսին»

Ինչու՞ է դժվար քնել «դատարկ ստամոքսին»

168
0

Եթե շատ քաղցած եք, բավական դժվար է քնել։ Ինչո՞ւ է այդպես։ Ի վերջո, բոլոր սննդաբանները խորհուրդ են տալիս վերջին անգամ քնելուց մի քանի ժամ առաջ ուտել։ Իսկ նախկինում նույնիսկ խորհուրդ էր տրվում չուտել 18 ժամ հետո։ Ի վերջո, կան ինտերվալային սովի կողմնակիցներ, երբ ուտում ես օրական միայն 6 կամ 8 ժամվա ընթացքում, իսկ մնացած ժամանակ ձեռնպահ ես մնում ուտելուց։ Արդյունքում, երբ գալիս է քնելու ժամանակը, շատ քաղցած ես լինում։

 

Բժիշկներն ասել են, թե ինչու պետք չէ շատ քաղցած պառկել քնելու, գրում է «Аргументы и факты»-ն։

 

Նյարդաբան Ալեքսեյ Բորիսովի խոսքով՝ սաստիկ քաղցը, ինչպես ցանկացած այլ ուժեղ տհաճ զգացողություն, կարող է խանգարել առողջ քնին։ Մասնագետը նշել է, որ ամեն ինչում կարեւորը չափն է, ուստի քնելուց առաջ շատ ուտելը նույնքան վատ է, որքան սոված լինելը։

 

Իր հերթին, օտոլարինգոլոգ Աննա Մակարովան նշել է, որ եթե դուք վաղուց, այսինքն մի քանի ժամ առաջ եք կերել, ապա օրգանիզմը սկսում է սննդանյութերի պակաս զգալ։ «Երբ ուղեղը «քաղցած» է լինում, տեղի է ունենում «միշտ պատրաստ» տեսակի ակտիվացում»,- պարզաբանել է մասնագետը։

 

Գաստրոէնտերոլոգ եւ սննդաբան Իրինա Նեպոմնյաշչիխը բացատրել է, որ եթե վատ եք քուն մտնում եւ վատ եք քնում, ապա իմաստ ունի պատճառը ձեր սննդակարգում փնտրել։ Այն օգնում է աղեստամոքսային տրակտի օրգաններին ճիշտ աշխատել։

 

Մասնագետն ընդգծել է, որ աղեստամոքսային տրակտը, ինչպես ամբողջ օրգանիզմը, պետք է «հանգստանա քնած ժամանակ», ուստի խորհուրդ է տրվում սննդի վերջին ընդունումն ավելի թեթեւ դարձնել եւ քնելուց 3 ժամ առաջ ուտել։ Կարեւոր է քնելուց անմիջապես առաջ չուտել, քանի որ այս դեպքում աղեստամոքսային տրակտը կաշխատի, եւ մարդուն անհանգիստ գիշեր է սպասվում, ինչը նույնպես չի նպաստում լիարժեք հանգստին, առավոտյան հոգնածություն կարող է զգացվել։ Սովի ուժեղ զգացումը չի նպաստում քնելուն, ուստի շատ կարեւոր է սնվելու ռեժիմի պահպանումը։ Սննդամթերքը պետք է գրագետ բաշխել ողջ օրվա վրա՝ թեթեւ եւ ճիշտ մարսողությանը նպաստելու համար։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ