Գլխավոր էջ Նորություններ Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման մասնագիտական յոթ թիմ

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման մասնագիտական յոթ թիմ

548
0

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով (COVID -19) պայմանավորված, դեռևս մարտի 12-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ, ստեղծվեց աշխատանքային թիմ, որն իրականացնում է մարզում վիրուսի կանխարգելմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

На изображении может находиться: 4 человека, люди сидят, стол и в помещении

Հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի՝ մարտի 23-ի համապատասխան որոշմամբ մարզպետարանում ձևավորվեց մարզային աշխատանքային թիմին աջակցող մասնագիտական յոթ թիմ: Թիմերի կազմավորման և նրանց գործունեության վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետը քննարկում անցկացրեց մարտի 23-ի երեկոյան հրավիրված հերթական նիստի ընթացքում: Նիստին մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գիրգորյանը:

На изображении может находиться: 3 человека, люди сидят, стол и в помещении

Հանդիպման մասնակից մասնագիտական թիմերի ղեկավարները մարզպետին զեկուցեցին շուկայի գների մշտադիտարկման, առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերման, գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանության, ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ախտահանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Բժշկական թիմի ղեկավար, Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը ներկայացրեց մարզում տիրող իրավիճակը առողջապահական տեսանկյունից:

На изображении может находиться: 3 человека, люди сидят

« Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակված դեպքեր չունենք գրանցված, չունենք նաև մեկուսացված հիվանդներ: Մարզի բուժհիմնարկները ամենօրյա բժշկական հսկողություն են իրականացնում արտերկրից ժամանած քաղաքացիների հետ, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Բուժհիմնարկներն ապահովվում են համապատասխան հագուստներով և այլ պարագաներով: Իրավիճակը մարզի տարածքում վերահսկելի է և հանգիստ »,- զեկուցեց Լուսինե Վարդանյանը:

Մարզի կրթական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումների ապահովման վերաբերյալ զեկուցեց համանուն մասնագիտական թիմի ղեկավար, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը:

На изображении может находиться: 4 человека, люди сидят, стол и в помещении

«Գեղարքունիքի մարզի դպրոցականներն ու մանկավարժներն, օգտվելով տարբեր հարթակներից, մեծ ակտիվությամբ են մասնակցում հեռավար ուսուցման դասընթացներին: Մարտի 23-ի տվյալներով մարզում այդ դասընթացների ընդգրկվածությունը աշակերտների շրջանում կազմում է 85,4 տոկոս, իսկ ուսուցիչների շրջանում՝ 89,8 տոկոս: Մնացածների չընդգրկվածությունը հիմնականում պայմանավորված է համակարգիչների և ինտերնետ կապի բացակայության, ժամանակակից տեխնոլոգիաներին չտիրապետելու, ժամանակակից հեռախոսների բացակայության հետ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է ԿՏԱԿ համակարգում կազմակերպել դասացուցակների և դասաբաշխումների մուտքագրման աշխատանքները»,- նշեց Կարեն Զազյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ աշխատանքների կազմակերպմանն ուղղված այլ թեմաներ, մարզպետ Գնել Սանոսյանը մասնագիտական թիմերի ղեկավարներին տվեց մի շարք հանձնարարականներ:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ