Գլխավոր էջ Նորություններ Կապիկի ծաղիկը կարող է լինել շատ ծանր, նույնիսկ՝ մահացու

Կապիկի ծաղիկը կարող է լինել շատ ծանր, նույնիսկ՝ մահացու

449
0

Վիրուսաբան, ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը Ura.ru-ին տված հարցազրույցում խոսել է կապիկի ծաղկի ախտորոշման դժվարությունների մասին։ Նրա խոսքով, բավականին դժվար է բացահայտել հիվանդությունը, եթե չկան տվյալներ, թե կոնկրետ որտեղ և ինչպես է տեղի ունեցել վարակումը։

«Հիվանդությունը կարող է լինել շատ ծանր, նույնիսկ՝ մահացու: Մահացությունը տատանվում է 1-10 տոկոսի միջակայքում: Սև ծաղկի դեպքում մահացությունը կարող է հասնել մինչև 50 տոկոսի: Վարակի ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, ցան։ Այնուամենայնիվ, նրանց, ովքեր կապիկի ծաղիկ են ստանում անմիջապես կենդանիներից, այնքան էլ հեշտ չէ ախտորոշել»,-ասել է նա:

Գիտնականն ընդգծել է, որ պետք չէ սպասել համաճարակի, քանի որ շղթայով մի մարդուց մյուսին փոխանցվելով՝ վիրուսի վարակելիությունը նվազում է։ «Կապիկի ծաղիկ վիրուսը վտանգավոր է մարդկանց համար, բայց ոչ մարդկության համար», – եզրափակել է մասնագետը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ