Գլխավոր էջ Նորություններ Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ 

Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ 

4112
0

ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են.

Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ

Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի (World Health Assembly) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է Գլխավոր կոմիտեի անդամ։

7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։

Գլխավոր կոմիտեն կազմված է 25 անդամներից։ Կոմիտեն, խորհրդակցելով Գլխավոր տնօրենի հետ, իրականացնում է հետևյալ գործառույթները.

✔️ որոշում է նստաշրջանի ընթացքում բոլոր լիագումար նիստերի, հիմնական հանձնաժողովների նիստերի և բոլոր հանձնաժողովների նիստերի ժամը և վայրը,

✔️ որոշում է նիստի ընթացքում յուրաքանչյուր լիագումար նիստի աշխատանքների հերթականությունը,

✔️ Առողջապահության ասամբլեային առաջարկում է օրակարգի հարցերը,

✔️ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովներին հատկացված օրակարգի հետագա հարցերը մի հանձնաժողովից փոխանցում է մյուսին,

✔️ զեկուցում է օրակարգում լրացումների մասին,

✔️ համակարգում է հիմնական և բոլոր հանձնաժողովների աշխատանքը,

✔️ սահմանում է նիստի հետաձգումը,

✔️ այլ կերպ նպաստում է նիստի աշխատանքների կանոնավոր իրականացմանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ