Գլխավոր էջ Գլխավոր Վայոց Ձորի մարզում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա

Վայոց Ձորի մարզում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա

335
0

Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 

Պարզվել է՝ արջը ճանկռոտել ու կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ս. Լևոնյանը բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անսպասելի հարձակվել է նրա վրա, ու նրա ու արջի միջև մենամարտ է սկսվել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ