Գլխավոր էջ Նորություններ Քաղցկեղային հիվանդությունը հարաճում է.Լևոն Բադալյան

Քաղցկեղային հիվանդությունը հարաճում է.Լևոն Բադալյան

284
0

«Այսօր տարեկոն 9 հազար քաղցկեղի նոր դեպք է հայտնաբերվում Հայաստանում: 10 տարի առաջ այն մոտ 7500-8000 էր, բայց գրանցվել է նաև բարձիթողիության տոկոսի նվազում»,-«Արմենպրեսի» մամուլի ակումբում հայտնեց «Նաիրի» ԲԿ-ի ուռուցքաբանական ծառայության ղեկավար Լևոն Բադալյանը:

Բարձիթողի դեպքերի նվազումը բժիշկը բացատրեց նրանով, որ մարդիկ ավելի իրազեկված են դարձել և ախտորոշման միջոցներն են զարգացել, իսկ քաղցկեղի բուժման գործընթացում ամենաառաջնայինը հիվանդության վաղ հայտնաբերումն է:

Լևոն Բադալյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելանում են օնկոլոգիական հիվանդացությունների թիվը, որը պայմանավորված է մարդկանց ապրելակերպով և որոշ բացասական արտաքին ազդեցություններով՝ ոչ բնական սնունդ և շրջակա միջավայրի աղտոտվածություն:

Նա հայտնեց, որ որոշ ասպարեզներում գրանցվել է  բուժման արդյունավետության լավացում, բայց ընդհանուր առմամբ, քաղցկեղային հիվանդությունը հարաճում է:

«Նաիրի» ԲԿ-ի Թամարա Կասավի-Աբգարյանի անվան ուռուցքաբանության ծառայության հիմնադիր, ֆրանսահայ ռեանիմատոլոգ Գևորգ Աբգարյանն էլ հայտնեց, որ ֆրանսիայում նույնպես հիվանդացությա աճ կա, բայց թոքի քաղցկեղի մակարդակն իջնում է, քանի որ այնտեղ ծխելու դեմ պայքարը շուտ է սկսվել և տալիս է իր արդյունքները:

«Ֆրանսիայում լավն այն է, որ 50 տարեկանը լրացած բնակիչը պարտավոր է ձրի կատարել կոլենոսկոպիա»,-տեղեկացրեց ֆրանսիահայ բժիշկը և հավելեց, որ այնտեղ կանայք ստանում են արգանդի վզիկի և կրծքի պրոֆիլակտիկ անվճար ստուգում անցնելու ծանուցումներ:

Գևորգ Աբգարյանը հայտնեց, որ հայ կականց մոտ էլ առաջընթաց կա, նրանք սկսել են ինքնակամ գնլ մամոգրաֆիկ ստուգման:

Ֆրանսիահայ բժիշկը Հայաստան է բերել  քիմիոթերապիայի համար նոր տեսակի կատետոր, որը տեղադրվում է մաշկի տակ՝ ի տարբերություն նախկինում կիրառվողների, երբ ձռքից արտաքին միացման էին:

Գևորգ Աբգարյանի խոսքով՝ ինքն է Հայաստանում առաջինը նախաձեռնել, որ հիվանդի վերաբերյալ ոչ թե միանձնյա որոշում ընդունվի, այլ՝ բժիշկների կոլեգիայի միջոցով:

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ