Գլխավոր էջ Նորություններ Հյուսիսային Կորեայում վերջին մեկ օրվա ընթացքում տենդի ախտանիշներով 262 270 դեպք է...

Հյուսիսային Կորեայում վերջին մեկ օրվա ընթացքում տենդի ախտանիշներով 262 270 դեպք է գրանցվել

301
0
An employees of the Medicament Management Office of the Daesong District in Pyongyang provides medicine to a resident as the state increases measures to stop the spread of illness in Pyongyang, North Korea, Monday, May 16, 2022. (AP Photo/Jon Chol Jin)

Հյուսիսային Կորեայում վերջին մեկ օրվա ընթացքում տենդի ախտանիշներով 262 270 դեպք է գրանցվել: Ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1,97 միլիոնի, հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

 

Հիվանդների ընդհանուր թվից ապաքինվել է 1,23 մլն մարդ, բուժվում է 740 հազարը։ Անցած 24 ժամում մեկ մարդ է մահացել, մահացությունների ընդհանուր թիվը հասել է 63-ի: Ինչպես պարզաբանում է Yonhap-ը, ԿԺԴՀ իշխանությունները վիճակագրություն են վարում տենդի ախտանիշներով մարդկանց վերաբերյալ, չունենալով COVID-19-ի մասով թեստավորման և բացահայտման լայն հնարավորություններ:

 

Բացի դրանից, հյուսիսկորեական ձեռնարկություններն ավելացնում են բժշկական պարագաների, ինչպես նաև կորեական ավանդական բժշկության դեղամիջոցների արտադրությունը։ ԿԺԴՀ-ի ղեկավարի հրամանի համաձայն՝ զինվորականները ներգրավվել են դեղերի բաշխման գործընթացում:

 

Մայիսի 12-ին Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը առաջին անգամ հայտնեց երկրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին։ Այդ կապակցությամբ գումարվեց Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստ, որին մասնակցեց ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը։ Ավելի ուշ նրա հրամանով լոքդաուն մտցվեց երկրի բոլոր քաղաքներում և շրջաններում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ