Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ համեմունքներ են խորհուրդ տրվում սրտի խնդիրներ ունեցողներին, նիհարողներին եւ շուտ հոգնողներին

Ի՞նչ համեմունքներ են խորհուրդ տրվում սրտի խնդիրներ ունեցողներին, նիհարողներին եւ շուտ հոգնողներին

446
0

Համեմունքների օգտակար հատկությունների մասին նշվում է դեռեւս վաղուց։ Բժիշկները հնում պարզել են, որ համեմունքները նպաստում են սնունդը լավ մարսելուն, սպանում են մանրէները եւ խոչընդոտում վերքերի թարախակալմանը։ Ժամանակակից գիտությունը եւս հաստատում է սա. համեմունքները ոչ միայն հարստացնում են կերակրի համն ու հոտը, այլեւ ազդում են օրգանիզմի աշխատանքի եւ մարդու ինքնազգացողության վրա ընդհանրապես, «Аргументы и факты»-ին ասել է բժիշկ-սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Դենիսովան։

 

Մասնագետը թվարկել է օրգանիզմի համար օգտակար որոշ համեմունքներ։

 

«Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, պետք է ուշադրություն դարձնեն սեւ պղպեղի եւ դարչնի վրա։ Առաջինը «համեմունքների արքան» է։ Այն խթանում է մարսողական պրոցեսները եւ հիանալի է անդրադառնում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա։ Կապսացին ալկալոիդը, որը ավելի կծու համ է հաղորդում պղպեղին, հզոր հակաօքսիդանտ է»,- ասել է սննդաբանը։

 

Արյան շրջանառության վրա նպաստավոր ազդեցություն է ունենում կարմիր պղպեղը (պապրիկա)։ Դրա կազմի մեջ կան բաղադրիչներ, որոնք նպաստում են արյան ջրիկացմանը, դեպի հյուսվածքներ եւ օրգաններ արյան հոսքի բարելավմանը։ Բացի այդ, կարմիր պղպեղը նվազեցնում է թրոմբների առաջացման վտանգը՝ ի հաշիվ հակաօքսիդանտների եւ А, С, Е, К, РР վիտամինների, երկաթի, կալցիումի, մագնիումի, եթերայուղերի առկայության, ասել է Նատալյա Դենիսովան։

 

Նա նշել է, որ արյունատար համակարգի համար բավական օգտակար է նաեւ քրքումը։ Այն նպաստում է արյան մեջ խոլեստերինի նվազեցմանը, ճնշման իջեցմանը, արյան ջրիկացմանն ու, հետեւաբար, ավելի լավ շրջանառությանը։

 

Կորիանդրը (համեմի սերմ) հիանալի միջոց է նյարդային համակարգի հանգստացման եւ գրգռվածությունը մեղմելու համար։ Նյարդային համակարգի վրա դրական ազդեցություն են ունենում նաեւ մեխակի եթերայուղերը, որոնք հանգստացնում են, մեղմում լարվածությունը եւ գրգռվածությունը, հոգնածությունը։ Ընդ որում՝ մասնագետն ընդգծել է, որ համեմունքները չպետք է չարաշահեն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ եւ ալերգիայի հակում ունեցող մարդիկ, երեխաներն ու հղի կանայք։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ