Գլխավոր էջ Նորություններ Կերակրափողի քաղցկեղը «երիտասարդացել» է

Կերակրափողի քաղցկեղը «երիտասարդացել» է

374
0

Կերակրափողի քաղցկեղը, որպես կանոն, «դանդաղ մարդասպան» է, եւ դրա տարածվածությունը միջին տարիքի ամերիկացիների շրջանում ավելանում է, վկայում են նոր տվյալները։

Քաղցկեղի այս տեսակով հիվանդացության մակարդակը գրեթե կրկնապատկվել է 45-64 տարեկան մարդկանց շրջանում, իսկ Բարեթի կերակրափողի՝ նախաքաղցկեղային վիճակի տարածվածությունը տարիքային այդ խմբում 2012-2019թթ. ավելացել է մոտ 50 տոկոսով։

Երիտասարդների շրջանում կերակրափողի քաղցկեղի աճի հավաստի պատճառը դեռեւս մինչեւ վերջ պարզված չէ, բայց հավանական գործոններ են ճարպակալման սրընթաց աճը, անառողջ սնունդը եւ քրոնիկական այրոցը կամ գաստրոէզոֆագելային ռեֆլյուքսային հիվանդությունը, եւ դրանք բոլորը, որպես կանոն, հանդիպում են միասին, նշել է հետազոտության հեղինակ, բժշկության դոկտոր Բաշար Կումսեյան։ Քրոնիկական այրոցը հանգեցնում է Բարեթի կերակրափողի առաջացման, որը բնութագրվում է կերակրափողի բջիջների ոչ նորմալ փոփոխություններով։

Կերակրափողի քաղցկեղով հիվանդացության աճը երիտասարդների շրջանում նաեւ վկայում է հաստ աղիի քաղցկեղի մասին։

Հնարավոր է՝ եկել է ժամանակը կերակրափողի սքրինինգ անելու համար, եթե մարդը ռիսկի այլ գործոնների էլ է ենթակա, ասել է նա։ Դրանց թվում են ալկոհոլի օգտագործումն ու ծխելը։

Հետազոտության համար գիտնականներն օգտագործել են Ֆլորիդայի մոտ 5 միլիոն բնակիչների էլեկտրոնային բժշկական քարտերը։ Նրանք ուսումնասիրել են կերակրափողի քաղցկեղով եւ Բարեթի կերակրափողով հիվանդացության ցուցանիշները տարիքային երեք խմբում՝ 18-44, 45-64 տարեկան եւ 65-ից բարձր։

Հետազոտողների կարծիքով՝ կերակրափողի քաղցկեղով հիվանդացության աճը  միջին տարիքի մարդկանց մոտ կապված չէ ավելի ագրեսիվ սքրինինգի հետ, գրել է UPI-ը։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ