Գլխավոր էջ Նորություններ 96-ամյա իտալուհին ներկայացրել է այն մթերքները, որոնք օգնում են երկարացնել կյանքը

96-ամյա իտալուհին ներկայացրել է այն մթերքները, որոնք օգնում են երկարացնել կյանքը

278
0

96-ամյա իտալուհի Պասկուալինի թոռնուհին բացահայտել է տատիկի երկարակեցության գաղտնիքը և նշել այն ճաշացանկը, որի օգնությամբ նա պահպանում է առողջությունը: Նրա խոսքերը մեջբերում է «Eat This, Not That!» պարբերականը։

Կնոջ խոսքով ՝ երկարակյաց կինը պարբերաբար ուտում է լյուպին (լյուպինները պատկանում են լոբազգիների ընտանիքին): Այն հայտնի է Միջերկրական ծովի երկներում, Մերձավոր Արևելքում և Ավստրալիայում: Լոբազգիները հարուստ են բջջանյութով, որն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը և կանխել սրտանոթային հիվանդությունները:

Դեսերտի համար Պասկուալինը ընտրում է առանց շաքարի ժելե։ Նա սովորաբար ուտում է ոչ ավելի, քան մեկ բաժակ: «Դոնդողը հիմնականում բաղկացած է ժելատինից, որը հարուստ է սպիտակուցներով: Օրինակ՝ 100 գրամ չոր ժելատինի փոշի պարունակում է ավելի քան 85 գրամ սպիտակուց՝ համաձայն ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալների»,- բացատրել է իտալուհու թոռնուհին։

Երկարակյաց կինը սիրում է Օմեգա-3-ով հարուստ աղցան՝ թունայով։ Օմեգա-3 ճարպաթթուները ակտիվ մասնակցություն են ունենում նյութափոխանակության մեջ, կանխարգելում են աթերոսկլերոզը, սրտի և անոթային հիվանդությունները, ասթման։ Բացի այդ,  բարելավում են ուղեղի աշխատանքը, օգնում են պահպանել մաշկն առողջ և երիտասարդ։

Քանի որ Պասկուալինան ծնվել և մեծացել է Իտալիայում, մակարոնեղենը դարձել է նրա սննդակարգի անբաժանելի մասը։ Նախ, նրա թոռնուհին նկատում է, որ մակարոնեղենը պարունակում է ածխաջրեր, մանրաթելեր և B խմբի վիտամիններ, երկրորդ՝ այս ճաշատեսակին կարելի է ավելացնել այն, ինչ ցանկանում եք։

«Տատիկը չի հրաժարվում ածխաջրերից, և մենք աջակցում ենք նրան: Մակարոնեղենի հետ հաճախ նաև տարեկանի հաց է ուտում»,- պատմել է կինը։

Բացի այդ, իտալացին սիրում է լոռամրգի հյութ, որն օգտակար է ստամոքսի և միզուղիների համար, ինչպես նաև բեկոնով և ձվով սենդվիչ։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ