Գլխավոր էջ Նորություններ ՄԱԿ-ը համաշխարհային հիմնադրամ կստեղծի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ՄԱԿ-ը համաշխարհային հիմնադրամ կստեղծի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

460
0

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ՄԱԿ-ը հիմնադրամ կստեղծի` ամբողջ աշխարհում կորոնավիրուսների դեմ պայքարի համար, փոխանցում է «Վեստի»-ն:

«ՄԱԿ-ի կողմից հովանավորվող բազմակողմանի դոնորային հիմնադրամը կանխատեսելիություն կապահովի մեր գործընկերների համար եւ կօգնի ավելի արդյունավետ դարձնել այդ ջանքերը»,- նշվում է Նորվեգիայի արտգործնախարար Ինե Էրիքսեն Սորեյդեի հայտարարության մեջ:

Հիմնադրամի նպատակն է օգնել թույլ առողջական համակարգ ունեցող զարգացող երկրներին հաղթահարել ճգնաժամը եւ համաճարակի երկարատեւ ազդեցությունը:

Հիմնադրամի մասին պաշտոնական հայտարարությունը կարող է արվել այս շաբաթվա վերջին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ