Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում ևս 5 մարդ է բուժվել կորոնավիրուսից

Վրաստանում ևս 5 մարդ է բուժվել կորոնավիրուսից

415
0

Վրաստանում ևս հինգ մարդ է հաղթահարել կորնավիրուսը և դուրս գրվել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Հիվանդանոցներում, սակայն, բժիշկների հսկողության ներքո շարունակում է մնալ ևս 233 մարդ: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա  Էզուգբայան:

Ինչ վերաբերում է 3 առողջացած հիվանդներին, ըստ նրա, առաջնորդվելով այն բանով, որ նրանց մոտ եղել է թոքաբորբ, թողել են կլինիկայում՝ հետագա հետազոտության համար: Եթե հիվանդների առողջական ցուցանիշները լինեն նորմայի սահմաններում, դուրս կգրվեն արդեն այսօր:

Մարտի 23-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 54 է: 3 254 մարդ շարունակում է մնալ կարանտինում, 233-ը՝ հիվանդանոցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ