Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԿ-ի` Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են

ԱՀԿ-ի` Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են

377
0

‼️ ԱՀԿ-ի` Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են. առողջապահության նախարարությունը կդիմի կառույցին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` (https://bit.ly/3vYiuqK) Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության:

Պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներակայված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլև պատերազմի և դրա հետևանքով արձանագրված մահերը:

Բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից:

Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ