Գլխավոր էջ Նորություններ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան վերսկսել է աշխատանքը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան վերսկսել է աշխատանքը

517
0

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան վերսկսել է աշխատանքները և շարունակում է հետազոտություններ իրականացնել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Տեղեկացնում ենք, որ կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում մարտի 22-ին հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով, և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ: Խնդրում ենք, չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ