Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 516 միլիոնը

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 516 միլիոնը

383
0

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 6-ի առավոտվա դրությամբ կազմել Է 516 միլիոն 170 հազար 922: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

 

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 247 հազար 502 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան:

 

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 81 միլիոն 692 հազար 541 եւ 996 հազար 946, Հնդկաստանում՝ 43 միլիոն 94 հազար 938 եւ 524 հազար 2, Բրազիլիայում՝ 30 միլիոն 524 հազար 183 եւ 664 հազար 131, Ֆրանսիայում՝ 29 միլիոն 40 հազար 934 եւ 147 հազար 535, Գերմանիայում՝ 25 միլիոն 215 հազար 210 եւ 136 հազար 339, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 280 հազար 496 եւ 176 հազար 626:

 

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մայիսի 6-ի առավոտվա դրությամբ կազմել Է 804,7:

 

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3060, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3083, Ֆրանսիայում՝ 2235, Գերմանիայում՝ 1620, Մեծ Բրիտանիայում 2568 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ