Գլխավոր էջ Նորություններ Ուղեղի ո՞ր հատվածներն են ազդում ձայնային ապարատի վրա

Ուղեղի ո՞ր հատվածներն են ազդում ձայնային ապարատի վրա

358
0

Պիտսբուրգի համալսարանի բժշկության դպրոցի նյարդակենսաբանները նոր հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տալիս, որ ուղեղի ճակատային մասի մի քանի շրջաններ վերահսկում են ձայնային մկանները եւ կարող են հիմք ծառայել բարդ խոսքի համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

 

«Արված արդյունքները, որոնք կարող են խոսքի խանգարումների ավելի լավ ըմբռնման հանգեցնել, հերքում են երկար ժամանակ գոյություն ունեցող ենթադրությունը, որ միայն առաջնային շարժիչային կեղեւն է ուղիղ կերպով ազդում կոկորդի կամ ձայնային ապարատի վրա»,- նշել է բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Փիթեր Սթրիքը:

 

Պարզվել է, որ ուղեղային կեղեւի մի քանի հատված ազդանշաններ են ուղարկում կոկորդի մկաններին՝ ավելի բարակ ձայն ստեղծելու համար որոշ պրիմատների մոտ։

 

«Մեր նյարդային լարերի այս տեսակի զուգահեռ մշակումը կարող է բացատրել, թե ինչու են մարդիկ ընդունակ շատ բարդ լեզվի, որը թույլ է տալիս մեզ կիսվել տեղեկատվությամբ, զգացմունքներ արտահայտել եւ ընկալել եւ հիշարժան պատմություններ պատմել»,- հավելել է Սթրիքը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ