Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թուրքիայում կորոնավիրուսից մահվան 30 դեպք է գրանցվել

Թուրքիայում կորոնավիրուսից մահվան 30 դեպք է գրանցվել

674
0

Թուրքիայում մարտի 22-ի դրությամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 30-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ վարակակիրների թիվն ավելացել է 289-ով։ Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1236 և մահվան 30 դեպք: Համավարակի պատճառով մահացած 30 հիվանդները եղել են բարձր տարիքային խմբի քաղաքացիներ։

Նախարարը կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը և զգուշավորություն ցուցաբերել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ