Գլխավոր էջ Գլխավոր Շուրջ 2 մլն պատվաստված անձ․ 0 վարակման դեպք․ հանրային իմունիտե՞տ է ձևավորվել

Շուրջ 2 մլն պատվաստված անձ․ 0 վարակման դեպք․ հանրային իմունիտե՞տ է ձևավորվել

651
0

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 2 176 391 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 1 128 329, երկրորդ դեղաչափ` 996 530, բուստեր` 48 020: Իսկ երեկ, մայիսի 3-ին՝ ԱՆ-ն հայտնեց, որ նախորդ օրը կատարված 1745 թեստավորումից նոր դեպք չի գրանցվել․ «Վերջապես փաստում ենք՝ COVID-19-ով հիվանդացության 0 նոր դեպք։  Երկու տարի երկու ամիս գիշերուզօր առողջապահական համակարգը պայքարել է հենց այս օրվա համար»,- գրել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։

Բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանի խոսքով՝ հիվանդացության նվազումը պայմանավորված է և՛ պատվաստումների, և՛ կոլեկտիվ իմունիտետի ձևավորման արդյունքում․ «Օմիկրոնը շատ խիստ տարբերավում էր Դելտա շտամից, որովհետև ուներ 32 մուտացիա, և բնականաբար շատ թույլ էր արձագանքում պատվաստումներին, բայց եղան հետազոտություններ և հիմա փաստացի դա տեսնում ենք, որ 3-րդ պատվաստումը ստանալուց հետո մենք ունեցանք 70% պաշտպանվածություն։ Եվ այդ պատճառով հիմա տեսնում ենք, որ նվազել են նոր դեպքերը և բավականին քիչեն հոսպիտալիզացիաները։ Ինչպես Դելտայից, այնպես էլ Օմիկրոնից հետո մնում են հետքովիդային համախտանիշի ախտանիշները։ Հիմա ես կարծում եմ, որ ամեն դեպքում մեծ դեր խաղաց պատվաստվածությունը և բացի դա, չէ՞ որ մենք ձեռք բերեցինք բնական իմունիտետ»,-նշեց Լամարա Մանուկյանը։

նրա խոսքով՝  մենք վերջապես ձեռք բերեցինք հանրային իմունիտետ ասվածը, որովհետև բնակչության մոտ 60%-ը արդեն հիվանդացել է քովիդով և կապ չունի այդ իմունիտետը ձեռք ենք բերում բնական ճանապարհով, թե՞ պատվաստման միջոցով։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ