Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս են փոխկապակցված հոգեկան առողջությունը եւ իմունային համակարգը

Ինչպե՞ս են փոխկապակցված հոգեկան առողջությունը եւ իմունային համակարգը

467
0

Միայն ԱՄՆ-ում մեծահասակների 19,86 տոկոսը, այսինքն՝ 50 մլն ամերիկացի, հոգեկան հիվանդություններ ունի, ընդ որում՝ 4,91 տոկոսը ծանր հոգեկան հիվանդություններով է տառապում։ Հարց է առաջանում. ինչպե՞ս է հոգեկան առողջությունն ազդում մեր ֆիզիկական առողջության վրա։

 

Իմունային համակարգը կենսականորեն կարեւոր է մեզ առողջ պահելու համար, քանի որ այն պայքարում է մանրէների եւ հիվանդածին այլ միկրոօրգանիզմների դեմ։

 

Չնայած հոգեկան առողջության եւ իմունային համակարգի միջեւ կապի հասկացությունը դեռեւս սաղմնային վիճակում է, կարծիք կա, որ մեդիտացիան եւ որոշ հուզական հավասարակշռության առկայությունը կարող են փաստացի ազդել մեր իմունային համակարգի վրա, գրել է Planet Today-ը։

 

«Մենք գիտենք, որ  հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ նաեւ ավելի ընկալունակ են տարբեր բորբոքումների եւ իմունային համակարգի խախտումների հանդեպ։ Դա վկայում է այն մասին, որ գոյություն ունի փոխկապվածություն», — ասել է NTNU հոգեկան առողջության վարչության դոցենտ Սոլվեյգ Մերետե Կլեբոն։

 

Չնայած պրոֆեսոր Կլեբո Ռեյտանը չի հավատում, որ դուք չեք կարող լավ առողջության մասին մտածել, եթե ասում եք, թե չեք կարող բուժվել քաղցկեղից կամ արթրիտից՝ պարզապես մտածելով դրանց մասին, բայց պրոֆեսորը կարծում է, որ հիվանդությունն ավելի հեշտ կբուժվի, եթե մարդը կարողանա պահպանել դրական հոգեվիճակը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ