Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ռևմատիկ հիվանդություններով հիվանդանում են միայն կանայք

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ռևմատիկ հիվանդություններով հիվանդանում են միայն կանայք

668
0

Կա տարածված կարծիք, որ ռևմատիկ հիվանդություններով հիվանդանում են միայն կանայք։ Թե որքանով է սա մոտ ճշմարտության պարզել ենք ռադիոլոգ-ռևմատոլոգ Անահիտ Հունանյանից։

Միֆ – Ռևմատիկ հիվանդություններով հիվանդանում են միայն կանայք։

Իրականություն – Ռևմատիկ հիվանդություններ կանանց շրջանում ավելի հաճախ են հանդիպում, բայց տղամարդիկ ևս հիվանդանում են։ Իհարկե, կան ռևմատիկ հիվանդություններ, որոնցով տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում, թեպետ հիվանդանում են նաև կանայք։ Նշեմ նաև, որ կան ռևմատիկ հիվանդություններ, որոնցով կանայք 7 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ, օրինակ կարմիր գայլախտը, որով տղամարդիկ ավելի քիչ են հիվանդանում, բայց հիվանդանում են։ Ի դեպ, ռևմատիկ հիվանդություններով միայն մեծ տարիքում չէ որ հիվանդանում են։ Իրականում, կան հիվանդություններ, որոք հանդիպում են երիտասարդ տարիքում։ Այսպիսով, ամփոփելով ևս մեկ անգամ նշեմ՝ ռևմատիկ հիվանդություններով տղամարդիկ ևս հիվանդանում են, պարզապես կանայք ավելի հաճախ են հիվանդանում և գուցե հենց սա է պատճառը, որ շատերի պատկերացմամբ տղամարդիկ չեն հիվանդանում ռևմատիկ հիվանդություններով։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ