Գլխավոր էջ Նորություններ Հայաստանից Վրաստան մեկնած 30 անձինք տեղավորվել են Ախալցխայի հյուրանոցներում

Հայաստանից Վրաստան մեկնած 30 անձինք տեղավորվել են Ախալցխայի հյուրանոցներում

612
0

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետնների բնակիչները, որոնք մարտի 21-ին Վրաստան են մուտք գործել Հայաստանից՝ «Նինոծմինդա» անցակետով և ամբողջ օրը սպասել են վրանում, մնացել են Սամցխե-Ջավախքում: Ախալքալաքի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ նրանք տեղավորվել են Ախալցխայի հյուրանոցներում: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Jnews-ը, «Նինոծմինդա» մաքսակետում Վրաստանի 30 քաղաքացիները, որոնք վերադարձել են Հայաստանից,  վրանում սպասում էին, թե երբ են գալու և իրենց տեղափոխելու կարանտինային գոտի:

Այսօրվանից սկսած` Վրաստան մուտք գործած մարդկանց կարտինային ռեժիմի տեղափոխումը պարտադիր է դարձել` անկախ այն բանից, թե որ երկրից են նրանք մուտք գործել: Արդյունքում, չկային բավարար հիվանդանոցներ, կենտրոններ և հյուրանոցներ, որոնք մինչ այժմ հայտարարված էին որպես կարանտինային գոտիներ: Սամցխե-Ջավախքում հյուրանոցները սկսել են վերածել կարանտինային գոտիների:

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը Jnews-ի հետ զրույցում ասել է՝ բոլորը կտեղավորվեն Ախալցիխեի լավագույն հյուրանոցներում:

«Դա արվում է բոլորի առողջության համար: Այս մարդիկ կտեղավորվեն լավագույն սպասարկում ունեցող հյուրանոցներում: Պարտադիր չէ, որ նրանք վարակակիր լինեն, դա արվում է կանխելու նպատակով: Նրանք այնտեղ 14 օր կանցկացնեն և եթե նրանց մոտ վիրուս չհայտնաբերվի՝ կգնան իրենց տներ»,- ասել է է Արմեն Մառանգոզյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ