Գլխավոր էջ Նորություններ Ձեռնպահ մնացեք ՊՆ անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից

Ձեռնպահ մնացեք ՊՆ անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից

808
0

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կորոնավիրուսի ներթափանցմաբ ու տարածմամբ, արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է:

«Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց:

Հավաստիացնում ենք, որ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն:

Խնդրում ենք ձեռնպահ մնալ պաշտպանության նախարարության անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից:

Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով բացվել է գանձապետական հաշիվ:

Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947»,- ասված է գրառման մեջ:

Վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կորոնավիրուսի ներթափանցմաբ ու տարածմամբ, արտերկրի որոշ…

Geplaatst door Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն op Zaterdag 21 maart 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ