Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս են խոտն ու բույսերն ազդում մարդու հոգեկան առողջության վրա

Ինչպե՞ս են խոտն ու բույսերն ազդում մարդու հոգեկան առողջության վրա

418
0

Ծառերը, խոտը եւ այլ կանաչ տարածքներ օգնում են նվազեցնել սթրեսը եւ դրական ազդեցություն են ունենում մարդու հոգեկան  առողջության եւ ճանաչողական գործառույթների վրա: Ավելին, դրանք կարող են նույնիսկ կանխել դեպրեսիան, պնդում է առողջ ապրելակերպի մասին գրքի հեղինակ Քրիստոֆեր Բերգլանդը:

 

Psychology Today-ում հրապարակված իր հոդվածում նա նշել է, որ տան մոտ տնկված բույսերը դրական են ազդում մարդու ճանաչողական ֆունկցիաների վրա։ Օրինակ՝ երկար ժամանակ կանաչ տարածքին մոտ լինելը կամ զբոսայգիներում զբոսնելը կարող է օգնել նվազեցնել հիվանդության վտանգը եւ բարելավել ընդհանուր հոգեկան առողջությունը:

 

Հոդվածում մասնագետը վկայակոչում է գիտական հետազոտությունը, որի ընթացքում գիտնականները փորձել են պարզել պլանտացիաների ազդեցությունը մարդու կյանքի որակի վրա։ Ստացված տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են JAMA Network Open գիտական ամսագրում, տան մոտ խոտերի եւ ծառերի առատությունն իսկապես բարենպաստ ազդեցություն է ունենում հոգեկանի վրա։

 

Հետազոտության 13594 մասնակիցներից նրանք, ովքեր հաճախ են գտնվել զբոսայգիների մոտ, ավելի քիչ են դեպրեսիա ունեցել: Այն փորձարկվողները, ովքեր մոտ են եղել ծառերին եւ կանաչապատ տարածքներից, նաեւ տեղեկատվության մշակման հարցում արագության եւ կենտրոնացման լավ ցուցանիշներ են ցույց տվել:

 

Գիտնականները չեն բացառում, որ կանաչ տարածքներն ինքնին չեն ազդում մարդու առողջության վրա, այլ իրենց դրական ազդեցությունն են ունենում՝ նվազեցնելով օդի աղտոտվածությունը կամ մարդուն ֆիզիկական ակտիվության դրդելով, օրինակ՝ զբոսնել այգում կամ խնամել տնամերձ տնկարկները։

 

Այնուամենայնիվ, մասնագետն ընդգծում է կանաչապատման կարեւորությունը, հատկապես՝ մեծ քաղաքներում եւ խորհուրդ է տալիս ավելի հաճախ բացօթյա կանաչ տարածքներին մոտ լինել՝ սեփական վիճակի վրա դրանց ազդեցությանը հետեւելու համար:

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ