Գլխավոր էջ Նորություններ Թուրքիան բժշկական պարագաներ կփոխանցի Ուկրաինային

Թուրքիան բժշկական պարագաներ կփոխանցի Ուկրաինային

205
0

Թուրքիան Ուկրաինային անվճար 410 անուն բժշկական պարագա կնվիրաբերի՝ որպես երկու երկրների բարի կամքի եւ բարեկամության նշան, հայտնում է Անատոլիական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ նախագահ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է հանրապետության կառավարության պաշտոնական տեղեկագրում՝ Resmi Gazete-ում։

Անկարան եւ Կիեւը 2022 թվականի մարտի 28-ին միջկառավարական համաձայնագիր էին ստորագրել՝ Ուկրաինային բժշկական պարագաների եւ դեղամիջոցների անվճար փոխանցման մասին։ Ուկրաինական կողմն իրավունք չունի առանց Թուրքիայի թույլտվության այդ ապրանքները երրորդ երկրի փոխանցել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ