Գլխավոր էջ Գլխավոր ԵՄ-ն զգուշացնում է երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի դեպքերի աճի մասին

ԵՄ-ն զգուշացնում է երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի դեպքերի աճի մասին

232
0

ԵՄ-ն զգուշացնում է երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի դեպքերի աճի մասին, այս մասին հինգշաբթի հայտարարվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը:

ԵՄ երկրներում ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում  հայտնաբերվել է 10 տարեկան և ավելի փոքր հիվանդների 111 դեպք:  Ըստ նույն հաղորդագրության՝ չորեքշաբթի՝ 2022 թվականի ապրիլի 27-ի դրությամբ, մոտավորապես 55 դեպք է գրանցվել ԵՄ երկրներում՝ Ավստրիա, Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իռլանդիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա: Առանձին դեպքեր են գրանցվել աշխարհի այլ երկրներում ՝ Կանադա, Իսրայել, Ճապոնիա, ԱՄՆ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնն ավելի վաղ հայտնել էր երեխաների մոտ սուր հեպատիտի դեպքերի հայտնաբերման մասին Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում, Դանիայում, Իսպանիայում և Ալաբամայում՝ ԱՄՆ-ում: Այս երեխաների մոտ հիվանդության ստույգ պատճառը մնում է անհայտ:

Միացյալ Թագավորությունում և այլ երկրներում գրանցված դեպքերի մեծ մասը ադենովիրուսի դրական  պատասխան է եղել: Քանի որ հիվանդության ծագումը մնում է անհայտ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը չի կարող որոշել արդյունավետ վերահսկման միջոցներ: Մասնագետները խորհուրդ են տալիս ուժեղացնել ընդհանուր հիգիենայի կանոնները, ներառյալ ձեռքերի մանրակրկիտ հիգիենան, մակերեսների մաքրումը և ախտահանումը, այն վայրերը, որտեղ հաճախում են փոքր երեխաները:

«Հաշվի առնելով, որ արձանագրված դեպքերից մի քանիսը լյարդի փոխպատվաստման կարիք է ունեցել, երեխաների վրա պոտենցիալ ազդեցությունը համարվում է բարձր»,- ասել են  կենտրոնից։

Աղբյուրը` Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ