Գլխավոր էջ Նորություններ Անկախ սահմանափակումների թուլացումից՝ շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով պատվաստումների խթանումը. Ավանեսյան

Անկախ սահմանափակումների թուլացումից՝ շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով պատվաստումների խթանումը. Ավանեսյան

3113
0

Հիվանդությունը ծանր է ընթանում միայն այն պարագայում, երբ անձը պատվաստված չէ։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը;

«Այս պահին արդեն ունենք առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների 50 տոկոս պատվաստում, ամբողջական պատվաստում է ստացել մեծահասակ քաղաքացիների 44.1 տոկոսը, մոտ 50 հազար քաղաքացի ստացել է բուստեր դեղաչափ»,- նշեց նախարարը։

«Մենք, իհարկե, անկախ այս սահմանափակումների թուլացումից, շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով պատվաստումների խթանումը: Դրանք շարունակելու են հասանելի լինել պոլիկլինիկաներում, շարժական կետերում, տնային այցերի ձևով, և ակնկալում ենք, որ քաղաքացիները  շարունակելու են, և մենք այդ տենդենցը տեսնում ենք: Պետք է ասեմ, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում անգամ պատվաստումների ցուցանիշների մի փոքր աճ ունենք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց զգոնությունը չթուլացնել՝ հիշեցնելով, որ այսօր Չինաստանում կան քաղաքներ, որոնք ապրում են լոքդաունի պայմաններում:

«Ես կուզենայի ընդգծել պատվաստումների շարունակականության կարևորությունը, և ընդ որում հաշվի առնելով այն, որ մենք ունենք պատվաստանյութի լայն ընտրություն և մեծ պաշարներ, բավականին երկար ժամանակ պատվաստման հնարավորությունը բացել ենք նաև օտարերկրյա քաղաքացիների համար։ Օտարերկրյա քաղաքացիները կարող են առանց սահմանափակումների Հայաստանում պատվաստվել»,- ասաց վարչապետը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ