Գլխավոր էջ Նորություններ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է

1227
0

ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի` տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ։

Իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը՝ այդ թվում աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը ներկայումս դուրս է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից: Այս մասին ասվում է ԱԱՏՄ հաղորդագրության մեջ:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թ․ դեկտեմբերի 4-ի ՀՕ-265-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ 2004 թ․ նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը։

Օրենսգրքի նոր խմբագրությամբ 33-րդ հոդվածն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից:

❗️ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ❌ ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ…

Geplaatst door ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am op Zaterdag 21 maart 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ