Գլխավոր էջ Գլխավոր Քլունգն առել՝ ընկել է ընդդիմության հետևից․ ո՞վ է պատերազմ հրահրելու

Քլունգն առել՝ ընկել է ընդդիմության հետևից․ ո՞վ է պատերազմ հրահրելու

412
0

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը առողջապահական ոլորտում «բարեփոխումներ» անելուց հետո, անցել է քաղաքականությանը և ակտիվ գործունեություն է ծավալել նաև օնլայն հարթակում։ Պարբերաբար նա լրատվամիջոցների և լրագրողների մեյլերին նամակներ է ուղարկում , որում անդրադառնում է ընդդիմության գործունեությանը։ Ըստ նրա՝ ըդդիմությունը պատերազմի քարոզ է իրականացնում․

«Խորհրդարանական ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և ընդհանրապես «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան կամ դևականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի կոչ և քարոզ։ Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը, որպեսզի շարունակի մեր երկիրը և ժողովրդին կեղեքելու իր վաղեմի սովորությունը»,-նշված է Թորոսյանի նամակում։

Ի դեպ, ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը պատվաստումների ջատագով է։ Քովիդ 19-ի համավարակի այս ամբողջ ընթացքում նա հնարավորինս համոզել է քաղա քացիներին և ապացուցել պատվաստանյութերի օգտակարությունը և անվտանգությունը։

«Հաճախ մեր քաղաքացիները, որոշները դիտմամբ՝ վախ տարածելու համար, հարց են տալիս, թե այդ ի՞նչ վատ նյութեր կան պատվաստանյութերի մեջ, որ մեզ ստիպում եք ընդունել դրանք։ Կոչ են անում ամեն անգամ պատվաստվելուց բացել պատվաստանյութի ինստրուկցիան ու կարդալ մեջի գրված նյութերի անունները։ Ես ուզում եմ բոլորը իրենց հարց տան։ Արդյո՞ք, երբ մենք գնում ենք ատամնաբույժի մոտ, և մեզ ցավազրկող են անում, մենք բոլորս գիտենք այդ ցավազրկողների բաղադրությունը։ Դժվար գտնվի մեկը, որ հատուկ բացած կարդա «Լիդոկայինի» ինստրուկցիան, կարդա ու իմանա կողմնակի էֆեկտները և նոր որոշում կայացնի ցավազրկե՞լ, թե՞ ոչ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ ասել էր նա։

Նույն կերպ նա արդարացնում էր մարզերում որոշ ծննդատների փակումը։

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը գնալուց առաջ իր «պրինցիպին» հավատարիմ մնաց։ Ինչպես հայտնի է, Թորոսյանը «սեր ունի» այս կամ այն բժշկական հաստատությունների միջև «ջոկողություն» դնելու։

Նրա կառավարման տարիներին փակվեցին մի քանի ԲԿ-ներ ու ծննդատներ, փոխանակ ներդրումներին, նախարարի թեթև ձեռքով այս բժշկական կենտրոնները «չփրկվեցին», պարզապես կասեցվեց պետական ֆինանսավորումն ու վերջ։ Հարվածի տակ ընկան հիմնականում մարզային ծննդատները, ամենաաղմկահարույցը, թերևս Աչաջրի ԲԿ-ի ծննդատունն էր, որի այլընտրանքը մնաց Իջաևնի ծննդատունը։

Բայց Թորոսյանը պնդեց, որ ավելի լավ է մարդիկ որոշ ճանապարհ կտրեն անցնեն, քան գործեն տեխնիկապես չհագեցած ծննդատներ․․․Իսկ ինչու՞ այդ ծննդատները չհամալրվեցին անհրաժեշտ սարքավորումներով․․․

Այսօր ևս, Թորոսյանը անթաքույց մեղադրում է բոլորին․

«Ի դեպ նրանք դա փորձում են անել արդեն 2-րդ անգամ, երբ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո իրենց գործողություններով 2-րդ հակահայկական ճակատ էին բացել երկրի ներսում, ինչը երկրի իշխանությունների և ժողովրդի խոհեմության շնորհիվ հաջողության չհասավ և ԱԺ արտահերթ ընտրությունները փաստացի պարտության մատնեցին սեփական երկրի դեմ ճակատ բացած հակահայկական խմբակներին։

Եվ ահա երկրորդ փորձն այս կրկին հանդիպելու է մեր ժողովրդի ողջախոհությանը, որը չի կարող աղետալի պատերազմը գերադասել կառուցվող խաղաղությունից։

Խաղաղությունն է թույլ տալու պահել և զարգացնել Հայաստանն ու Արցախը։ Միայն խաղաղ պայմաններում են Հայաստանն ու Արցախը մնալու հայկական։ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական շահարկման գործիք դարձնողները միտումնավոր վտանգում են Հայաստանի և Արցախի ապագան»,-նամակում նշել է նա։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ