Գլխավոր էջ Նորություններ Երկարատև COVID-19-ը կարող է կապված լինել թուլացած իմունիտետի հետ

Երկարատև COVID-19-ը կարող է կապված լինել թուլացած իմունիտետի հետ

188
0

Երկարատեւ COVID-19-ը կարող է կապված լինել անոմալ թուլացած իմունային համակարգի հետ։ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների այս եզրահանգումը հակասում է սկզբնական հիպոթեզին, որի համաձայն՝ երկարաժամկետ ախտանշանները առաջ են գալիս հիպերակտիվ իմունիտետի պատճառով։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Infectious Diseases ամսագրում։

 

Ինչպես նշել է Phys.org-ը, հետազոտությանը մասնակցել է հետքովիդային համախտանիշով 55 մարդ, որոնց 8 շաբաթ լերոնլիմաբ կամ աղի լուծույթով դատարկահաբ է ներարկվել։ Լերոնլիմաբը հակամարմին է, որը կապվում է բորբոքմանը մասնակցող CCR5 իմունային ռեցեպտորի հետ։ Ենթադրվում էր, որ ССR5-ի արգելափակումը հակամարմնի օգնությամբ կթուլացնի իմունային համակարգի հիպերակտիվությունը եւ կմեղմի COVID-19-ի ախտանշանները։

 

Մասնագետները պացիենտների մոտ հետեւել են 24 տարբեր ախտանշանների ցանկացած փոփոխությանը, ներառյալ հոտի, համի կորուստը, մկանների եւ հոդերի ցավը, ինչպես նաեւ աղոտ գիտակցությունը։

 

Բայց հակառակ սպասվածի արդյունքը է գրանցվել. բարելավվել է այն պացիենտների վիճակը, որոնց մոտ սկզբում իմունային T-բջիջներում (T-լիմֆոցիտներ) նկատվել էր CCR5-ի էքսպրեսիայի թույլ մակարդակ, բայց որը ժամանակի ընթացքում բարձրացել էր։ Այս դեպքում հակամարմինների ներարկումները նպաստել էին լիմֆոցիտների մակերեսին ռեցեպտորների թվի ավելացմանը։ Դատարկահաբ օգտագործած պացիենտների կամ այն պացիենտների խմբում, որոնց ինքնազգացողությունը չէր բարելավվել, CCR5-ի մակարդակի բարձրացում չէր նկատվել։

 

Այս արդյունքը նոր հիպոթեզի առիթ է տալիս այն մասին, որ երկարատեւ COVID-19-ը որոշ մարդկանց մոտ կապված է թուլացած իմունիտետի հետ։

 

Գիտնականների եզրահանգումների համաձայն՝ CCR5-ը բարդ դեր է խաղում բորբոքային եւ բորբոքումներին մոտ էֆեկտների կարգավորման մեջ՝ այդ դերը կատարելով, օրինակ, կարգավորիչ Т-բջիջների միջոցով։ Այդ լիմֆոցիտները վերահսկում են իմունային պատասխանի ուժն ու տեւողությունը՝ այն ճնշելով իմունասուպրեսիայի տարբեր մեխանիզմների միջոցով։ CCR5-ի հետ կապվող հակամարմինները կարող են չթուլացնել այդ էքսպրեսիան, այլ կայունացնել այն, ինչը կուժեղացնի այլ իմունային ռեցեպտորների կամ գործառույթների կարգավորումը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ