Գլխավոր էջ Նորություններ Իմունոլոգը՝ կորոնավիրուսի անհետացման հավանականության մասին

Իմունոլոգը՝ կորոնավիրուսի անհետացման հավանականության մասին

166
0

Իմունոլոգ, Մեչնիկովի անվան գիտահետազոտական ինստիտուտի ալերգիայի և իմունոթերապիայի լաբորատորիայի վարիչ Միխայիլ Կոստինովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հետ զրույցում պատմել է կորոնավիրուսի պանդեմիայի ապագայի մասին:

Նրա խոսքով՝ COVID-19-ը չի հեռանա, այդ վիրուսը կմնա։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, պարզ չէ, թե ինչպես կդրսևորվի կորոնավիրուսային վարակը բնակչության շրջանում, քանի որ նրանք, որոնք հիվանդ են եղել, և նրանք, որոնք պատվաստվել են, ունեն իմունիտետ, որը կարող է պահպանվել որոշակի տարիներ։

Փորձագետը նաև հայտարարել է, որ չպետք է ակնկալել հիվանդացության բարձր մակարդակ: Ըստ նրա՝ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հայտնվի COVID-19-ի մեկ այլ տեսակ, որը գրանցվելու է նոր անունով։

«Իմ կանխատեսումը՝ վարակ կա, այն կշրջանառվի, բայց թեթև կլինի։ Առողջական վիճակի շեղումներ ունեցող մարդկանց համար դժվար կլինի»,- պարզաբանել է իմունոլոգը։

 

Աղբյուր` Panorama.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ