Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրիուսին դիմակայելու համար հրաժարվեք ծխելուց, ալկոհոլ օգտագործելուց և զբաղվեք սպորտով․ ԱՀԿ

Կորոնավիրիուսին դիմակայելու համար հրաժարվեք ծխելուց, ալկոհոլ օգտագործելուց և զբաղվեք սպորտով․ ԱՀԿ

864
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հորդորել է հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից և զբաղվել սպորտով՝ նոր կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու համար։ Այս մասին գրում է RIA Novosti-ն։

«Կերեք առողջ և օգտակար սնունդ, որը օգնում է ձեր իմունային համակարգին նորմալ գործել։ Սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը և խուսափեք շաքար պարունակող ըմպելիքներից։ Եթե վարակված եք ու ծխում եք, ապա դա կարող է մեծացնել հիվանդության ծանր ընթացքի զարգացման հավանականությունը։ Մի՛ ծխեք»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Անհրաժեշտ է օրական առնվազն 30 րոպե հատկացնել ֆիզիկական ակտիվությանը։

«Եթե տնից եք աշխատում, ապա հետևեք, որ նույն դիրքում երկար ժամանակ նստած չմնաք։ Ամեն 30 րոպեն մեկ 3 րոպե ընդմիջում արեք»,- հավելել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ