Գլխավոր էջ Նորություններ Մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Մահացել է աշխարհի ամենատարեց կինը

275
0

Ճապոնուհի Քեյն Տանական, ով 2019 թվականին ճանաչվել էր երկրագնդի ամենատարեց մարդ, մահացել է 120 տարեկանում, հայտնում է NHK-ն։

Քեյն Տանական ծնվել է ռուս-ճապոնական պատերազմից առաջ՝ 1903 թ.-ին։ Նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմներ և տեսել հինգ կայսրերի գահակալությունը՝ սկսած ռեֆորմիստ կայսր Մեյջիից և վերջացրած նրա ծոռով՝ ներկայիս կայսր Նարուհիտոյով։

Տանական ապրում էր Ճապոնիայի Ֆուկուոկա պրեֆեկտուրայի ծերանոցում և հունվարին նշել է իր 119-ամյակը: Ամենից շատ կինը գազավորված ըմպելիքներ ու շոկոլադ էր սիրում։

Նշենք, որ Քեյն Տանական կյանքի տևողության ռեկորդ է սահմանել նաև հենց Ճապոնիայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ