Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ-ն երիտասարդներին նախազգուշացնում է

ԱՀԿ-ն երիտասարդներին նախազգուշացնում է

888
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երիտասարդներին նախազգուշացրել է, որ նրանք ևս պաշտպանված չեն նոր կորոնավիրուսից և պետք է խուսափեն միմյանց հետ շփումից ու հիվանդությունը տարեցներին փոխանցելուց, հաղորդում է BBC-ն:

Ըստ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի՝ երիտասարդների կատարած ընտրությունը կարող է շատ կարևոր լինել այլ մարդկանց համար:

Գեբրեյեսուսի դիտողությունները կապված են այն բանի հետ, որ աշխարհի շատ երկրներում երիտասարդները չեն հետևում առողջապահական գերատեսչությունների նախազգուշացումներին, քանի որ վիրուսի հանդեպ ավելի խոցելի էին բարձր տարիքի անձինք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ