Գլխավոր էջ Նորություններ Էբոլա տենդի դեպք է հաստատվել

Էբոլա տենդի դեպք է հաստատվել

198
0

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տենդի բռնկման ավարտի մասին հայտարարելուց մեկ տարի անց առաջին անգամ օրերս Էբոլա վարակի առաջին դեպքն է գրանցվել, հիվանդը մահացել է: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Աֆրիկայում գտնվող գրասենյակը։

2021 թվականի դեկտեմբերին Կոնգոյի առողջապահության նախարարությունը հայտարարել էր երկրում Էբոլա հեմոռագիկ տենդի տասներեքերորդ բռնկման ավարտի մասին։

«Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահական մարմիններն այսօր հայտարարեցին Էբոլայի բռնկման մասին՝ հաստատելով դեպք Մբանդակա քաղաքում, որը գտնվում է Հյուսիսարևմտյան Հասարակածային նահանգում: 2018 թվականից ի վեր սա նահանգում երրորդ բռնկումն է: Առայժմ հաստատվել է միայն մեկ դեպք»,-ասվում է ԱՀԿ Աֆրիկայի գրասենյակի կայքի հաղորդագրության մեջ.

ԱՀԿ-ի տվյալներով՝ 31-ամյա տղամարդու ախտանիշները սկսել են հայտնվել ապրիլի 5-ից, մեկ շաբաթից ավելի բուժվել է տանը, իսկ հետո դիմել հիվանդանոց՝ օգնության համար, բայց ուշ է եղել։

 

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ