Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումը խափանել փորձող տղամարդ է ձերբակալվել

Պատվաստումը խափանել փորձող տղամարդ է ձերբակալվել

267
0

Ճապոնական ոստիկանությունը չորեքշաբթի ձերբակալել է YamatoQ կազմակերպության ղեկավար Իպպեյ Օկամոտոյին, ով կասկածվում է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները խափանելու համար անօրինական գործողությունների կազմակերպման համար:

Չորեքշաբթի Kyodo լրատվական գործակալությունը հայտնել է, որ ապրիլի 7-ին խմբի անդամները, «կորոնավիրուս գոյություն չունի» բղավելով, ներխուժել են կլինիկա, որտեղ 5-ից 11 տարեկան երեխաներ էին պատվաստվում: Ընդ որում, հարձակվողներից չորսը տեղում ձերբակալվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ոստիկանությունը նաեւ խուզարկություն է անցկացրել YamatoQ-ի գրասենյակում։ Ավելի վաղ այդ կազմակերպությունը ցույցեր էր կազմակերպել Տոկիոյի կենտրոնում, որոնց ընթացքում համավարակի մասին տեղեկությունները «կեղծ» էր անվանել։ Մարտին նրանց հաջողվել էր ժամանակավորապես խափանել պատվաստումները Ճապոնիայի մայրաքաղաքի մի շարք բժշկական հաստատություններում։ Ընդ որում, այս խմբի կողմնակիցները չափազանց փոքրաթիվ են:

YamatoQ-ն իրեն ամերիկյան QAnon դավադիր շարժման ստորաբաժանումն է անվանում, որի անդամները կարծում են, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիմակայում է դեմոկրատ սատանիստների ինչ-որ գաղտնի եւ հզոր խառնախմբի: Այդպիսի տեսությունների կողմնակիցները նաեւ հերքում են համավարակի գոյությունը եւ մերժում պատվաստումները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ