Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը միայնա՞կ է գործում․ մի՞թե քաղաքական թիմից առանձնացել է

Արսեն Թորոսյանը միայնա՞կ է գործում․ մի՞թե քաղաքական թիմից առանձնացել է

465
0

Ինչպես արդեն ներկայացրել ենք, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը դեռևս չի կարողանում հրաժարվել իր նախկին պաշտոնից։ Շարունակում է մարզեր այցելել, ծանոթանալ տեղի բժշկական կենտրոնների բարեփոխումների հետ, հետագա պլանների մասին ներկայացնում հանրությանը, ինչպես նաև այդ ամենն ի ցույց դնում իր սոցիալական էջերում։ Բացի դա, ԱՆ նախկին նախարար Թորոսյանը հենց ինքն է հայտնում առողջապահական կարևոր և նշանակալի բարեփոխումների, սպասվող նորությունների մասին, ինչպես նաև հարցազրույցներում և իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադառնում կորոնավիրուսային համավարակին, ինչը շատերի մոտ կասկածի ալիք է բարձրացնում, թե ինչո՞վ է պայմանավորված նախկին նախարարի ներկայիս նման բուռն գործունեությունը։

Օրերս Արսեն Թորոսյանն իր հարցազրույցներից մեկում ևս անդրադարձավ այն թեմային, որ նա կարծես թե առանձնացել է իր քաղաքական թիմից։ Լրագրողի այն դիտարկմանը, որ հիմա կարծես այնքան էլ վաչապետի և իրենց քաղաքական թիմի հետ չէ՝ Թորոսյանն առարկեց․

«Ամենևին, պարզապես այսօրվա պատասխանատվությունս հաշվի առնելով՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, Կառավարությունում չեմ և հետևաբար հնարավոր է ավելի քիչ եմ հանրայնորեն տարբեր տեղեր երևում, բայց լրիվ հակառակը, կարծում եմ ավելի շատ եմ քաղաքական պրոցեսների մեջ։ Այն ժամանակ ավելի շատ գործադիր կամ վարչարարության մեջ էի, հիմա հակառակը, ԱԺ-ում և հենց ԱԺ-ի աշխատանքներում և նաև կուսակցական, քաղաքական, մարզային աշխատանքներում։ Նաև լինելով «Քաղաքացիական պայնագիր» կուսակցության վարչության անդամ, որտեղ որ շատ հարցեր են քննարկվում ամենաբարձր մակարդակով՝ ավելի քան ակտիվ եմ»,- ընդգծեց Թորոսյանը։

Այսպիսով, այն կարծիքը որ Թորոսյանն առանձացել է և միայնակ է գործում՝ շատերի մոտ է նկատելի, և փաստորեն՝ ներկայիս առողջապահության նախարարի լիազորություններն իր ձեռքն առնելուց բացի, տպավորություն է, որ պատճառը հենց իր քաղաքական թիմից և վարչապետից առանձնանալն է։ Սակայն սա զուտ վարկած է, և ոչ՝ պնդում, քանզի Թորոսյանն իր խոսքում հերքեց այն, թեպետ, փաստերն այլ են։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ