Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ ըմպելիքներն են սովորաբար օգտագործում երկարակյաց մարդիկ  

Ի՞նչ ըմպելիքներն են սովորաբար օգտագործում երկարակյաց մարդիկ  

177
0

Այսպես կոչված՝ «կապույտ գոտիների», այսինքն՝ ամենից շատ 100 տարեկան բնակիչներ ունեցող շրջաններում ապրող մարդիկ հաճախ նախընտրում են ջուր խմել: Այս մասին տեղեկացրել են բժշկական գիտությունների դոկտոր Նատալի Կոմովան եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնի ավագ գիտաշխատող Դանա Էլիս Հանեսը:

Ինչպես գրում է Eat This, Not This! կայքը, ջուրն օգնում է թունավոր նյութերը դուրս բերել օրգանիզմից, պահպանել արյան նորմալ ճնշումը, հավասարակշռել էլեկտրոլիտներն ու արագացնել նյութափոխանակությունը:

Կոմովայի խոսքով՝ «կապույտ գոտիների», հատկապես՝ Սարդինիայի ու Իկարիայի բնակիչները երբեմն նաեւ բարձրորակ չոր կարմիր գինի են ըմպում: Մասնագետի խոսքով՝ կարմիր գինին պարունակում է մեծ քանակությամբ ռեսվերատրոլ՝ հակաօքսիդանտ, որն օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, մեղմացնել բորբոքումն ու կանխել արյունատար անոթների վնասումը: Սակայն պետք է հիշել, որ չի կարելի է օրական մեկ բաժակից ավել օգտագործել:

Դանա Էլիս Հաննեսը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել նաեւ սեւ սուրճին, որն ամեն օր օգտագործում են Միջերկրածովյան տարածաշրջանի երկարակյաց բնակիչներից շատերը:

«Սուրճի հատիկները լի են հակաօքսիդանտներով, պոլիֆենոլներով եւ հակաբորբոքային ազդեցություն ունեցող այլ նյութերով եւ կարող են կապված լինել երկարակեցության եւ քրոնիկ հիվանդություններ զարգացնելու վտանգի նվազման հետ»,- ասել է նա:

Թեյը նույնպես ընդգրկված է «կապույտ գոտնիների» բնակիչներից շատերի ամենօրյա սննդակարգում, հատկապես Օկիանավայում, որի բնակիչները կարող են ողջ օրը մեծ քանակությամբ կանաչ թեյ խմել: Իկարիայի բնակիչները նախապատվությունը տալիս են բուսական թեյերին՝ խնկունու, խատուտիկի եւ վայրի եղեսպակի թուրմերով, իսկ Սարդինիայի բնակիչները նախընտրում են կաթնային տատասկափուշի թեյը:

«Կանաչ թեյը հարուստ է կատեխիններով եւ պոլիֆենոլներով, որոնք հակաօքսիդանտների հատկություն ունեն եւ կանխում են հիվանդությունները՝ պայքարելով ազատ ռադիկալների դեմ, կարգավորելով խոլեստերինի մակարդակը, կարգավորելով արյան ճնշումը եւ արագացնելով բջջների բաժանումը»,- ընդգծել է Կոմովան:

Մանագետները խորհուրդ են տալիս նաեւ սեւ թեյ ըմպել, քանի որ այն ունակ է նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ, նվազեցնել սրտային հիվանդությունների առաջացման եւ ուղեղի կաթվածի վտանգը եւ պահպանել աղիների առողջությունը:

Հարկ է ընդգծել, որ երկարակյաց մարդիկ, որպես կանոն, թեյն ըմպում են առանց քաղցրացուցիչների, իսկ համի համար կիտրոնի շերտ կամ թարմ նանա են ավելացնում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ