Գլխավոր էջ Նորություններ Հոգեկան հիվանդություններն ազդում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետության վրա

Հոգեկան հիվանդություններն ազդում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետության վրա

152
0

Հոգեկան հիվանդությունները, մասնավորապես՝ փսիխոզները, երկբեւեռ խանգարումը եւ թմրանյութերից կախվածությունը, ազդում են պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելու ռիսկի վրա՝ այս խանգարումներով պացիենտների մոտ վարակվելու վտանգը մեծանում է 14 տոկոսով։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի ամերիկացի գիտնականները վերլուծել են ավելի քան 250 000 մարդու տվյալները, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ եւ առնվազն մեկ անգամ օրգանիզմում վիրուսի կամ հակամարմինների առկայության համար թեստ են հանձնել։ Փորձարկվողների կեսի մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են ախտորոշվել:

Ինչպես պարզվել է, փսիխոզով, երկբեւեռ խանգարումով, հարմարվողականության խանգարումով եւ տագնապով տառապող 65 տարեկանից բարձր պացիենտների մոտ հիվանդանալու հավանականությունն աճել է ավելի քան մեկ քառորդով՝ առողջ պսիխիկայով մարդկանց համեմատ։ 65 տարեկանից երիտասարդ մարդիկ 11 տոկոսով ավելի քիչ են հիվանդացել հոգեկան հիվանդություններով։ Բացի այդ, որքան երիտասարդ է եղել պացիենտը, այնքան քիչ է եղել վարակվելու հավանականությունը:

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ