Գլխավոր էջ Նորություններ Տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը

Տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը

651
0

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ղեկավար պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 20-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

«Այսօր մենք կքննարկենք տարբեր գերատեսչությունների կողմից առաջարկվող հարցեր, խնդիրներ ու լուծումներ: Կքննարկենք նաև որոշակի նոր միջոցառումներ, որոնք նախատեսվում է շատ կարճ ժամանակամիջոցում ներմուծել: Խոսքը գնում է, մասնավորապես, տարեցներին ու նրանց ապրելակերպին վերաբերող հարցերի, նրանց համար որոշակի հնարավորությունների սահմանման ու որոշակի ռիսկերից նրանց պաշտպանելու միջոցառումների մասին»,-ասել է Տիգրան Ավինյանը:

Արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով քննարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև շրջանառության համար թույլատրելի ապրանքների և հումքատեսակների ցանկի ընդլայնման հարցը:

Հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուների բնակության վայր ու փոխանցեն կենսաթոշակները, կարևորվել է փոստատարների անվտանգության ապահովումը և սանիտարահիգիենիկ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառմանը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատակից փոխհարաբերությունների կարգավորմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ