Գլխավոր էջ Նորություններ Ծանրալսության ախտորոշումն ու բուժումը շարունակում է լինել առողջապահական արդիական խնդիր

Ծանրալսության ախտորոշումն ու բուժումը շարունակում է լինել առողջապահական արդիական խնդիր

173
0

Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018 թվականից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում:

 

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է բժշկական կազմակերպությունների տնօրենների, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի պատասխանատուների, քիթ-կոկորդ-ականջաբանության առաջատար մասնագետների, առցանց ձևաչափով քննարկմանն է միացել նաև արտերկրից մասնագետ:

 

Ծանրալսության ախտորոշումը և բուժումը, չնայած ականջի միկրովիրաբուժության հաջողություններին, ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների ներդրմանը և լսողական սարքերի լայն կիրառմանը, դեռևս շարունակում է լինել առողջապահության խնդիր:

Ներկայումս առողջապահության նախարարությունը վերանայում է նորածնային լսողության սքրինինգի ծրագիրը` նոր շունչ հաղորդելու կոխլեար իմպլանտացիայի վիրահատության կազմակերպմանը:

 

Նշենք, որ վաղ հասակում, մինչև երեխայի խոսելը, խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը:

Ամփոփելով հանդիպումը` Արտակ Ջումայանն ընդգծել է. «Լսողական խնդիրների վաղ հայտնաբերումը և համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կնվազեցնեն լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա»:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ