Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ հոդացավեր

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ հոդացավեր

669
0

Medmedia.am-ում մեկնարկում է նոր նախագիծ՝ «Մի՞ֆ, թե՞ իրականություն», որի շրջանակում անդրադառնալու ենք բժշկությանն ու առողջությանը վերաբերող ամենատարածված միֆերին։ Բժիշկները փաստերով կհերքեն կամ գուցե մասամբ կհաստատեն միֆը։ Այս անգամ զրուցել ենք ռադիոլոգ-ռևմատոլոգ Անահիտ Հունանյանի հետ։

Միֆ — Սեզոնով պայմանավորված հոդացավերը պարտադիր պետք է լինեն միայն լուրջ ռևմատիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։

Իրականություն – Կա տարածված կարծիք, որ այս սեզոնին՝ եղանակային փոփոխություններով պայմանավորված, հոդացավեր ունենում են միայն լուրջ ռևմատիկ հիվանդություններ ունեցող մարդիկ։ Մինչդեռ սա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Սեզոնային հոդացավեր կարող են ունենալ նաև առողջ մարդիկ։ Պարզապես, ռևմատիկ հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի զգայուն են, ավելի թույլ օղակ են և բնական է, որ իրենք շատ ավելի ուժեղ են զգում այդ ցավերը։

Ի դեպ, այն մարդիկ, ովքեր եղանակային փոփոխություններն իրենց վրա ընդգծված զգում են՝ մետեոզգայուն մարդիկ են։ Նրանք կարող են չունենալ որևէ հիվանդություն, բայց եղանակային փոփոխություններն իրենց վրա զգում են, ինչպես ֆիզիկական ցավի կամ անհարմարության տեսքով, այնպես էլ՝ տրմադրության անկումով կամ տխրությամբ։ Եվ ի վերջո, եղանակով պայմանավորված հոդացավերը դեռևս լուրջ ռևմատոլոգիական հիվանդությունների մասին չեն խոսում։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ